ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան տիրույթում տարածվում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկարով կեղծ էջ:
«Այս էջը Հենրիխ Մխիթարյանի հետ կապ չունի: Հերթական անգամ կեղծիքի միջոցով փորձում են գումար հափշտակել բանկային քարտերից:
- Պետք չէ մեկնաբանություն գրել
- Տարածել
- Սեղմել իրենց ուղարկած հղումներին, անձնական և բանկային տվյալներ լրացնել, այլապես կզրկվեք ձեր քարտի գումարից
Այս տեսանյութում կարող եք տեսնել, ինչպես են գողանում գումար»,- հայտնում են գործակալությունից:
--00--ԱԹ