ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Զարմանալի է՝ ինչո՞ւ պաշտոնական Երևանը չդիմեց Մոսկվային՝ խնդրելով գործադրել բոլոր ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացի վերադարձնելու ուղղությամբ: Սա, ըստ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի, էական էր։
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Խալաթյանն ասել է, որ հայկական կողմը փորձում է որևէ կերպ կանգնեցնել պատերազմը, ինչն ամենևին չի նշանակում, որ պատրաստվում ենք կապիտուլյացիայի կամ միակողմանի զիջումների գնալուն։
Քաղաքական մեկնաբանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն շահագրգռված չէ հայկական կողմի պարտությամբ և ծայրահեղ դեպքում կգնա հակաահաբեկչական օպերացիայի։ Սա այն առավելագույնն է, ինչը կարող է ակնկալել հայկական կողմը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ