ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«Լուրջ գործընթացները մեր աչքից թաքուն են ընթանում։ Վարչապետն իր կոնսուլտացիաների կոչով ցույց տվեց, որ կողմ է կուլիսյան պայմանավորվածությունների»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը, ըստ նրա, ցույց է տալիս, որ Փաշինյանը հասկանում է իր կառավարման անհնարինությունը։ «Փաշինյանն ուզում է մնալ։ Բոլորն էլ հասկանում են, որ նա ամեն ինչ անելու է հաղթանակի համար։ Ամեն ինչ անելու տակ ես հասկանում եմ կեղծված ընտրություններ, ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործում։ Իշխանության ներկայացուցիչները համոզում են, որ իրենք դրա կարիքը չունեն, որովհետև 2018-ին անցկացրել են արդար ընտրություններ»,- ասել է մեկնաբանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ