ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել ֆրանսիական ապրանքներ չգնել:
«Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ «Մի գնեք թուրքական ապրանքներ», այնպես էլ ես եմ դիմում իմ ժողովրդին: Մի գնեք ֆրանսիական ապրանքներ»,- Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, թե Թուրքիան «իսլամատյացությունը դիտարկում է իբրև խնդիր սեփական ազգային անվտանգության համար և համապատասխան քայլեր կձեռնարկի»:
«Ես կարծում եմ, որ ԵՄ ինստիտուտները հիմնական պատասխանատվությունն են կրում իսլամատյացության դեմ պայքարում: Եվրոպայի խորհուրդն այլևս չի կարող անտեսել իսլամատյացությունը»,- նշել է Էրդողանը:
--00--ԱԹ