ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը գրառմամբ տեղեկացրել է, որ արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է «Մենք ենք, մեր սահմանները» համազգային շարժմանը՝ նվիրաբերելով 3,5 մլն ԱՄՆ դոլար:
«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է»,- գրել է նա:
--00--ԱԹ