ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հեյ աշխարհ, Արցախը ճանաչելու ժամանակն է: Դիտորդ ժողովրդավարական երկրների չեզոքությունը պասիվորեն աջակցում է Հայոց ցեղասպանությանը, որը տեղի է ունենում հենց հիմա օրեցօր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նյույորքաբնակ հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը:
«Արդեն 31 օր է, ինչ ամեն րոպեն տարի է թվում: Աշխարհը նոր է սկսել բացահայտել Էրդողանի խելագարությունը, քանի որ այն նոր է ձեզ հասնում: Այսօր Ֆրանսիան, վաղը հավանաբար Գերմանիան և ուրիշներ։
Եթե այն, ինչ խենթն այսօր անում է Հայաստանի դեմ չպատժվի, այն կկրկնվի վաղը առավել մեծ մասշտաբներով: Ես չեմ խոսում Ալիևի մասին, քանի որ նա պատանդ է իր աշխատասենյակում և այլևս որոշումներ չի կայացնում։ Ալիևը մոլորվում է հարցազրույցներում ասած ստերի մեջ:
Մենք չենք ուզում, որ մարդիկ զոհվեն երկու կողմում էլ: Մենք խոշորամասշտաբ հարձակման ենք ենթարկվում և գոյատևելու համար պայքարելուց բացի այլընտրանք չունենք: Կանգնեցրեք ագրեսորին, կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք Ալիևին»,- գրել է Ձիթողցյանը:
--00--ԱՀ