ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Պատերազմը մտել է ուրիշ փուլ։ Մարդկային ներուժի փուլում ենք։ Հիմա մենք պետք է ընդգծենք ոչ թե այն, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինչ մեծ ուժերով է հարձակվել, բայց անհրաժեշտ արդյունքի չի հասել, այլև փորձենք հակաքայլեր ձեռնարկել։ Կարծում եմ, այս պահի պատերազմը սկսել է հուշել՝ ինչ հակաքայլեր կարող են լինել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Ըստ նրա՝ առայժմ հրադադարի հնարավորություն դեռ չկա, իսկ Ալիևը փորձում է խաղալ ներհայաստանյան նորեր-հներ տարանջատման վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ