ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«Պոպուլիզմն ու իրատեսականությունից կտրվելը վտանգավոր է, սառը գլխով դատելով պետք է որոշումներ կայացնենք: Ռազմադաշում կարող ես հաղթել, բայց դա չկարողանաս քաղաքական դաշտ տեղափոխել»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կամ դրանից հետո ունեցած կորուստներն ու ձեռբերումները ոչ միայն արտաքին, այլ նաև ներքաղաքական էֆեկտներ են ունենալու:
Ինչ վերաբերում է Արցախյան հարցի կարգավորման համար առաջարկվող ամենատարբեր առաջարկ-ձևաչափերին, ապա քաղաքագետը պարզաբանում է. «ՀՀ բոլոր նախագահներին էլ Արցախի մասով գրեթե ամեն ինչ առաջարկվել է, նրանցից ամեն մեկն այս կամ այն կերպ մերժել է դրանք: Եթե խոսում ենք «Լավրովյան պլան»-ից, որը ենթադրում է տարածքներ՝ խաղաղության դիմաց, ապա այն պարտվողական առաջարկ է: Եվ հետևելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների տրամաբանությունը՝ այդ առաջարկը շարունակում է անընդունելի լինել մեզ համար»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ