ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Այս պահին Ալիևն էլ առանձնապես հակված չի կանգ առնելու, նրան գուցե թվում է, որ կարող է ավելին պոկել թեկուզ շատ մեծ զոհերի գնով ու կորուստներով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ադրբեջանի բռնապետին կարող է կանգնեցնել առաջին հերթին Ռուսաստանը, քանզի եթե Թուրքիայի շնորհիվ Ադրբեջանը ինչ ինչ հաջողություններ գրանցի, ապա առաջինը հենց ՌԴ-ի համար կարող են լինել բավականին լուրջ սպառնալիքներ և ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքերն էականորեն կնվազեն Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանում»,- նշել է փորձագետը:
«Բացի այս ամենից, ավելացնեմ, որ ըստ էության արդեն այսօր Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորք է տեղակայված, մի բան որ դեռ մի քանի ամիս առաջ չկար։ Փաստորեն ՆԱՏՕ-ի նոր հենակետ հայտնվեց ՌԴ-ի հետ սահմանների մոտ, և ակնհայտ է որ սա պաշտոնական Մոսկվան չի հանդուրժելու, և ամեն գնով փորձելու է դրան խանգարել, այսինքն Թուրքիայի ընդգծված ուժեղացումը Հարավային Կովկասում դժվար թե Ռուսաստանին ուրախացնի»,- ասել է Վրթանեսյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև Ալիևի վերջին հարցազրույցին ու Ժնևում կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ