ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող սինագոգում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշում են տեղական լրատվամիջոցները:
Հաղորդվում է 7 զոհի մասին: Առայժմ հայտնի չէ`դեպքը կապ ունի ահաբեկչության հետ, թե ոչ:
Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը չի բացառում ահաբեկչության վարկածը: Ոստիկանությունը կոչ է արել սոցիալական ցանցերում չտեղադրել դեպքի վայրի լուսանկարներ և տեսանյութեր՝ պատճառաբանությամբ, որ դա կարող է վտանգավոր լինել ինչպես արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների, այնպես էլ շրջակայքի բնակչության համար:
--00--ԱՀ