ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Խորվաթիայում նախօրեին տեղի ունեցած՝ Ռիխտերի սանդղակով 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժից զոհվել է առնվազն 7 մարդ, մոտ 40 վիրավոր կա: Այդ մասին հայտնում է է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ փլատակների տակ մնացած մարդիկ կան դեռ: Աղետից ամենաշատը տուժել են Պետրինա, Գլինա, Սիսակ բնակավայրերը: Նախնական գնահատականի համաձայն՝ ավերվել է Գլինա քաղաքի շենքերի 90 տոկոսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Գերմանիայում, Սերբիայում, Ավստրայում, Սլովենիայում և այլ երկրներում:
--00—ԼՄ