ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
ՄԻԵԴ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետևել միջազգային չափանիշներին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց հետ: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ստացել է ТАСС-ի Փարիզի գրասենյակը:
Դատարանը կոնկրետ բանտարկյալների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից:
Ստրասբուրգի դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյոք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են:
«ՄԻԵԴ-ը չի նախատեսում նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցառումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և պատճառ չի տեսնում նոր միջանկյալ միջոցների համար», - ասվում է փաստաթղթում:
--00--ԱՀ