ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24 News
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կարող է միջանկյալ միջոցներ ձեռնարկել այն բողոքի առնչությամբ, որով Հայաստանը պահանջում է պաշտպանել նոյեմբերի 16-ի միջադեպի ժամանակ Ադրբեջանի կողմից գերեվարված իր զինծառայողների իրավունքները։
«Դատարանը 33 ենթադրյալ հայ գերիների նկատմամբ 39-րդ կանոնակարգը կիրառելու (Դատական միջանկյալ միջոցներ) պահանջ է ստացել։ 28 անձ ներառված է ՀՀ կառավարության կողմից միջպետական բողոքի շրջանակներում, իսկ հինգը՝ ենթադրյալ բանտարկյալների հարազատների կողմից ուղարկված անհատական բողոքների շրջանակում»,- հաղորդել է դատարանի մամուլի ծառայությունը։
--00—ՄՀ