ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրուցի ժամանակ նշեց, որ պաշտոնական հաղորդագրությունը, թե ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը արվել է զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով:
«Բերձորի ճանապարհը քաղաքացիների անվտանգության համար է փակ։ Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք դիվերսիոն խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել քաղաքացիներին: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից»,- հավելեց նա:
Բանախոսը հայտնեց, որ Քարվաճառի ճանապարհը շատ անվտանգ է․ «Ես այսօր այդտեղով եմ եկել»։
Արծրուն Հովհաննիսյանը վստահաբար հավելեց, որ դիվերսանտներին հատիկ-հատիկ ոչնչացնելու ենք տարբեր տեղերում։
--00--ԱՀ