ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Ստեփանակերտի գիշերային երկարատև հրթիռակոծումից հետո ոչնչացվել է շինություն, որ կառուցվում էր որպես ներառական մսուր-մանկապարտեզ: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Շինության տարածքում որևէ ռազմական օբյեկտ չկա, ավելին` ռազմական օբյեկտ չկա ամբողջ մայրաքաղաքում:
Սա Ալիևի հերթական ռազմական հանցագործությունն է Արցախի խաղաղ բնակչության դեմ:
Ահաբեկիչը վտանգ է տեսնում ամեն հայ երեխայի մեջ, չէ՞ որ նրա նպատակն է հայ ժողովրդին արմատապես ոչնչացնել, իսկ ամեն հայ երեխա նրան հեռացնում է այդ «երազանքից»:
--00--ԱԹ