ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Փաշինյանին գերիների վերադարձը ձեռնտու չէ, նա չի ցանկանում, որ Արայիկ Հարությունյանը վերադառնա ու պատմի Նիկոլ-Ալիև-Արայիկ բանակցությունների, պայմանավորվածությունների մասին։ Փաշինյանը չի ցանկանում, որ գերությունից ազատվի հեղինակություն վայելող Ռուբեն Վարդանյանը։ Փաշինյանին Ալիևից շատ պետք չէ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, այդ պատճառով էլ ՄԱԿ-ի ամբիոնից այդ մասին չխոսեց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը։
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին և ՔՊ-ի նախաձեռնությանը ստորագրահավաք կազմակերպելու Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար, Հոխիկյանը նշեց, որ ՔՊ-ն իր իշխանությունը չի ձևավորել շահի համար, պետք է զոհաբերել մեկին, հավանաբար, դատական համակարգը նաև կառավարելու համար․ «ՔՊ-ն գայլերի սովորությամբ ուզում է վիրավորին, թույլին ուտել, երևի պաշտոն կիսելու խնդիր կա, վերջին ճիգով ուզում են նախարար լինել, լավ գռփել, քանի որ գիտեն՝ շուտով հեռանալու են»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ