ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումը Հայ ժողովրդի համար այս կարևոր պահին Հայաստան ժամանած` Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Բարոնուհին իր պատվիրակությամբ կարևոր առաքելություն ունի, որը պետք է իրականացնի այս օրերին Հայաստանում և Արցախում»,- գրել է Մարուքյանը:
--00—ՄՀ