ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Արցախում իմ գործընկերոջ՝ Արտակ Բեգլարյանի հետ իրականացրինք համատեղ փաստահավաք աշխտանքներ, որոնց ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի բարոնուհի տիկին Քերոլայն Քոքսը: Տիկին Քերոլայն Քոքսին Արցախում ուղեկցում էին միջազգային լրագրողներ և փորձագետներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Բարոնուհին և իր թիմը տեղում արձանագրեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու, առհասարակ, նրանց կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքները, որոնք դիտավորություն են ունեցել առաջացնելու Արցախի խաղաղ բնակիչների՝ էթնիկ հայերի կյանքի, առողջության, սեփականության և շատ այլ իրավունքների ամենակոպիտ խախտումները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքները և տիկին Քերոլայնի ուղերձը մանրամասն կհրապարակենք այս պահին տարվող ամփոփումներից հետո»,- գրել է Թաթոյանը:
--00—ՄՀ