ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ տարածքում` Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Պատճառը՝ գետնից խոցումն է զենիթային հրթիռային համակարգի միջոցով։
Մի-24-ն ընկել է ՀՀ լեռնային հատվածում: Երկու օդաչուները զոհվել են, մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Ուղղաթիռն ընկել է Երասխ գյուղի շրջակայքում։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է վարում ՝ պարզելու ռուսական ուղղաթիռի ուղղությամբ կրակողների ինքնությունը:
--00--ԱԹ