ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ռուս ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռազմական Մի-24 ուղղաթիռի կործանման հետ կապված: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Քրեական գործ է հարուցվել ՌԴ քր. օր 351 հոդվածով՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման համար»,- հայտնել են կայքին:
Ներկայում ռուս ռազմական քննիչները Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ անցկացնում են նախնական քննչական գործողություններ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ թռիչքային-տեխնիկական:
Հետաքննությունը վարում են Գյումրիի ռուսական ռազմաբազայի քննիչները:
--00--ԱԹ