ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես ՝ եկել հայտարարությամբ՝ անհանգստություն հայտնելով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:
«Մենք անընդունելի ենք համարում լարվախության հետագա աճը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարը», - ասվում է հայտարարության մեջ:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակը կայունացնելու համար: Ըստ ստացվող տեղեկությունների՝ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ հրետանու օգտագործմամբ, կան զոհեր և վիրավորներ: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին», - նշվում է հայտարարության մեջ:
--0--ԿԿ