ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի ղեկավարներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններ ստեղծելու վճռականության հարցում: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
«Իսկապես, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվեն նմանատիպ բարդ, հանգույցի վերածված հակամարտությունները, անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել, գնալ այդ փոխզիջումներին: Իսկ դրա համար անհրաժեշտ է որոշում կայացնողների տղամարդկությունը»,- ասել է նա:
Այս առթիվ, ըստ ՌԴ նախագահի, պետք է բոլորն աջակցեն ՀՀ և Ադրբեջանի առաջնորդներին` տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման պայմաններ ստեղծելու իրենց վճռականության և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների երկարաժամկետ ձևավորման հարցում ցուցաբերած վճռականության համար:
--00--ԱԹ