ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևից հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս օդաչուների մահվան դեպքի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու:
«Երեկ զոհվել են մեր 2 օդաչուները, որոնք ծառայում էին ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայում: Նրանցից մեկը անձնակազմի հրամանատար Իշուկ Յուրի Վիկտորովիչն է, մյուսը՝ լեյտենանտ Ֆեդին Ռոման Վասիլևիչը: Վիրավորվել է նաև մեկ օդաչու: Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում», - այս մասին հատնել է Պուտինը ՊՆ ղեկավարության և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, հանցագործները կպատժվեն։
Պուտինը նաև դիմել է պաշտպանության նախարարին՝ զոհվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հանձնարարականով:
Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:
--00--ԱՀ