ՌԴ-ն պատրաստ է շարունակել օգնությունը Բաքվին և Երևանին փոխընդունելի լուծում մշակելու համար․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

դֆռ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական ​​այցի բարձր արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու հնարավոր բոլոր օգնությունները Բաքվին և Երևանին համապատասխան փոխընդունելի լուծումներ մշակելու համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։

 

--00—ԱՊ