ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
ԵՄ-ն որոշեց Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում միայնակ թողնել։ Այս մասին Twitter-ում գրել է հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Ֆրագկոս Ֆրագկոուլիսը։
«Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի և շուտով ԵՄ-ն կվճարի իր գործած սխալների համար»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Ըստ պատգամավորի Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր կկանխեր դրա շարունակությունը։
Հիշեցնենք, որ Արցախում մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում։