ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«ԼՂ-ում կրակի դադարեցումն, իհարկե, լավ նորություն է, բայց անհրաժեշտ է, որ այն ամբողջապես պահպանվի: Պայմանավորվածությունների հիման վրա պետք է առաջ շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսվում է հանդիպում Մոսկվայում, ապա` Նյու Յորքում։
--00--ԱՀ