ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հետաքրքրված է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ: ТАСС-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ անդրադառնալով նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցին:
Նա նշել է՝ ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի ընթացքում քննարկվելիք օրակարգային հարցերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն է: Հեթերինգտոնըը հայտնել է՝ ԿԽՄԿ-ն ակնկալում է մարդասիրական տեսանկյունից անհանգստացնող մտքերի փոխանակում և հետագա համագործակցության խորացում՝ որ մեղմել հակամարտության ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա մեղմվի և հնարավոր լինի ավելի լավ հոգալ նրանց կարիքները։
Բացի այդ, ԿԽՄԿ-ում ցանկանում են քննարկել նաև հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց ու զոհերի դիերի փոխանակման գործընթացում կազմակերպության՝ որպես չոզոք միջնորդի դերի ամրապնդման գործնական ձևերը։
--00--ԱԹ