ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՌԴ ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և ԿԽՄԿ տնօրեն Պետեր Մաուրերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցեր»,- ասել են ԿԽՄԿ-ից:
Կողմերը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու և ճգնաժամային տարածաշրջանների խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության ցուցաբերման հարցում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
--00--ԱԹ