ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին РИА Новости-ին ասել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսաելյանը:
«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, ինչը ԿԽՄԿ-ից կարող է երկարաժամկետ միջամտություն պահանջել: Նախատեսում ենք մեծացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ` հիմնվելով կարիքների վերաբերյալ մեր եզրակացությունների վրա»,-ասել է Մուսաելյանը:
--00—ՄՀ