ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով վարակվածի հետ շփում է ունեցել, ուստի կրկին ինքնամեկուսացել է, հայտնում է Daily Mail-ը։
Նոյեմբերի 12-ին քաղաքական գործիչը հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ, որոնցից մեկի մոտ՝ Լի Անդերսոնի, հետագայում կորոնավիրուս է ախտորոշվել:
Վարչապետն ասել է, որ իրեն լավ է զգում, COVID-19 ախտանշաններ չունի, և որ շարունակելու է հեռակա աշխատել :
Մեծ Բրիտանիայի վարչապետ կորոնավիրուսով հիվանդացել էր 2020 թվականի մարտի վերջին: Նա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել, հիվանդություները ծանր է տարել:
--00—ԼՄ