ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, տեղափոխվել է Սենթ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից ընդհանուր բաժին։ Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ 55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի «կայուն ախտանշաններով»։ Նրա վիճակը երկուշաբթի վատացել էր և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: