ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Լիբիայում ռազմական հանցագործություններ կատարելու համար մեղադրվող սիրիացի վարձկան Խալեդ Ալ-Ջասիմը Ղարաբաղում սպանվել է, հայտնում է infoteka24.ru-ը:
«Խալեդ Ալ-Ջասիմին, որը, այսպես կոչված, «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական խմբավորման առաջատար դեմքն է, Ղարաբաղում սպանել են իր մարտական ընկերները «անձնական տարաձայնությունների» պատճառով», - գրում է աղբյուրը՝ հղում անելով խմբավորման սեփական աղբյուրներին:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ալ-Ջասիմը հազարավոր սիրիացի վարձկաններից էր, որոնց Թուրքիան 2019-2020 թթ. վճարեց և զինեց Լիբիայի ազգային բանակի դեմ պատերազմելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել Տրիպոլիի բանտերում պահվող լիբիացի մի շարք աշխարհազորայինների սպանության համար: