ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Այս պահի դրությամբ Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված կամ հիվանդության կասկածով մարդ չկա: Այս մասին մարտի 13-ին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ղարաբաղի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում:
«Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` նոր տեսակի կորոնավիրուսի մուտքը Ղարաբաղ կանխելու նպատակով: Ձեռնարկվում են միջոցառումներ անհրաժեշտ դեղամիջոցների եւ իրերի պաշարն ապահովելու ուղղությամբ»,- հավելել են մամուլի ծառայությունում: