ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
«Մենք շատ բանավեճեր ենք ունեցել Ղարաբաղում օդանավակայանի գործարկման շուրջ, մենք ուզում ենք լուծում տալ այս հարցին»: Փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռեւազյանը` պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:
Սակայն, ըստ նրա, փաստն այն է, որ Ադրբեջանն որոշել է փակել Ղարաբաղի օդային տարածքը: «Մենք` որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալ դեպի Ղարաբաղ թռիչքների համար: Սա քաղաքական խնդիր է, որը չի կարելի լուծել մեր մակարդակում»,- ասաց Ռևազյանը:
Միքայելյանի այն հարցին, թե արդյոք Հայաստանը փորձում է քննարկումներ անցկացնել այս հարցի շուրջ միջազգային մակարդակում, Ռևազյանը հայտարարեց․ «Ավելի բարձր մակարդակում ես չեմ ուսումնասիրել: Սա այն որոշումը չէ, որը հնարավոր է կայացնել և իրականացնել մեր մակարդակում: Սա քաղաքական հարց է»,- ամփոփեց Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը: