ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Երևանում տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի կարճատև հանդիպումը:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և գրառմանը կից լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք, որ կարճատև այցով Հայաստան են ժամանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսանդր Նովակը:
--00—ԼՄ