ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Ապրիլի 1-ին նախատեսվում են Այվազյան-Լավրով և Լավրով-Բայրամով երկկողմ ձևաչափով փակ հանդիպումներ։ Այդ մասին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ Լավրով-Այվազյան-Բայրամով եռակողմ հանդիպում չի նախատեսվում: ԱՊՀ ԱԳՆ Խորհրդի նիստը տեղի կունենա հաջորդ օրը: Նախարարները կհանդիպեն նախ նեղ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
--00—ԼՄ