ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հաղթանակի այգուց ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի հավերժական կրակի մոտ։
--00—ԼՄ