ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին: Չհամարձակվես, նեռ»:
Նշենք, որ Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընթանում է զոհված նահատակ մեր հերոսների հիշատակի արարողություն, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
--00--ԱԹ