ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Մինչև դեկտեմբերի 1-ը բոլոր ռազմագերիները պետք է վերադարձված լինեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Եռակողմ հայտարարության դրույթները չպետք է կատարվեն միակողմանիորեն: Այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարությունը վերաբերում է միայն Հայաստանին:
Եթե չվերադարձվեն, ես չեմ բացառում, որ Ալիևը նոր նախապայմաններ առաջ քաշի՝ նրանց վերադարձի համար:
Ի՞նչն է խանգարում, որ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակումն իրականացվի հայտարության մյուս կետերի իրականացման հետ զուգահեռ, եթե այլ խնդիր չկա:
Եթե կա այլ խնդիր, ասեք՝ իմանանք:
Կոնկրետ գործ արե՛ք, այս խնդիրը դարձրեք օրակարգային Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ և ապահովեք անխտիր բոլոր ռազմագերիների վերադարձը:
Աստված չանի, եթե օդում կախված լուրերի համաձայն, մեր ռազմագերիներին ցուցադրեն Բաքվում նախատեսվող զինվորական շքերթին»:
--00--ԱԹ