ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում, որի եզրափակիչը կորոնավիրուսային համավարակի պատճառով տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին հեռուստակամրջի ձևաչափով, հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան: Ֆրանսիացի երգչուհին կատարել է J'imagine («Պատկերացնում եմ») երգը: Այս մասին գրել է ТАСС-ը։
Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով: Երրորդ տեղում է Իսպանիայի ներկայացուցիչը, որը հանդես է գալիս Սոլեա անվամբ: Նա կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը:
--00—ՄՀ