ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով իմքայլական պատգամավորներին:
«Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներե՛ք...
Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:
Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել` Հրայր Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը:
Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:
Քաղաքական ապագա չունենալը, որը դուք արդեն չունեք, ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:
Բարոյականությունից չեմ խոսա, դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը՝ բաց մի՛ թողեք մարդ մնալու վերջին կանգառը:
Հասկանում եմ՝ կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք՝ ինչու եմ համոզված: Որովհետև նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերևի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:
Գիտեմ, որ կկարդաք»,- գրել է նա:
--00—ԼՄ