ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
«Եթե մենք չվերադարձնենք մեր արժեքները, ապա 2018-ից մեկնարկած անպատասխանատվության դարաշրջանը կկործանի ամեն ինչ, մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար»,- այս մասին Սերոբ Օհանյանի "Позиция" հաղորդման ժամանակ նշեց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
Մկրտչյանի կարծիքով, երբ ոչնչացվում են հեղինակություններն ու հայրենասիրական և հարգանքի արժանի յուրաքանչյուր բան, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունեցանք և այս ամենը պատահականություն լինել չի կարող։
«Մոտեցել ենք եզրափակիչ փուլին, այս ամենը պետք է ավարտվի, կառավարության գործող ղեկավարի շրջանը վերջանում է, չգիտեմ՝ ինչպես և ինչ ձևով, բայց այս ամենի ավարտը մոտ է»,- համոզված է կինոռեժիսորը։
--00—ԱՊ