ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
ՀՀ երկրորդ Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից:
«Ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, ինչպես ամեն տարի, 2020թ․ դեկտեմբերի 7-ին ևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հուշարձանի մոտ»,- հայտնում են Երկրորդ նախագահի գրասենյակից։
--00--ԱԹ