Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2024-12-07_10-50-29

ՀՀ երկրորդ Նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի։ Հայտնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից:

«Ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի, ինչպես ամեն տարի, 2024 թ դեկտեմբերի 7-ին ևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից հուշարձանի մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։

 --00—ՅՄ