ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
ՀՀ ազգային ժողովը 84 կողմ, 14 դեմ ձայնով ընդունեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ դեմ է նախագծին։ Խմբակցությունը նշել էր՝ այն իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին չէր մասնակցում։
2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով հաջորդ տարվա համար կանխատեսվել է 3.2 տոկոս տնտեսական աճ:
--00—ՄՀ