ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Փաշինյան–Ալիև, ինչպես նաև Ռուսաստան–Հայաստան– Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում առանձին երկկողմ հանդիպումների պլաններ չկան, բայց գագաթնաժողովի շրջանակներում բոլորը կկարողանան շփվել»,–ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
--00--ԼՀ