ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի, հոգևորականների, նախագահների կողմից այս օրերին հնչող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կողմերի միջև երկխոսությունն է։
«Պետք է նստել, հասկանալ՝ ինչպես պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալ: Եթե պատրաստ ենք թշնամի պետության հետ բանակցել, ապա հայը հայի հետ պետք է բանակցի։ Երեկ արդեն խորհրդարանական դահլիճից երկխոսության առաջարկ է եղել»,-ասել է «Իմ քայլը» պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյությում։
--0--ԿԿ