ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնության խախտումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման արդյունքում հրապարակվեց հայտարարություն, որով տեղեկացնում էին հումանիտար հրադադար հաստատելու մասին: Ադրբեջանական կողմը, սակայն, հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը հավատարիմ չի մնում:
--00--ԱԹ