ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ: Այդ մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը:
Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը:
--00—ԼՄ