ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Իշխանությունը կազինո է խաղում` տանուլ տալով Հայաստանն ու Արցախը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Առաքելյանի համոզմամբ, պետությունն անտեր է, միայն իշխանափոխությունը կարող է փոխել իրավիճակը։ Առաքելյանի պնդմամբ, Հայաստանի իշխանությունների շնորհիվ հիմա Ադրբեջանն ասում է, որ Արցախն իր տարածքն է և ինքն ինչ կուզի՝ կանի այնտեղ։
Ըստ Առաքելյանի՝ միակ ելքը պետության հզորացումն է և դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները։ Նա նաև նշեց, որ կան նախկիններ և կան ներկաներ, իսկ «Ապրելու երկիր»-ը ապագա իշխանությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ